Համացանցում հրապարկվել են Լուսին ամերիկացի տիեզերագնացների թռիչքների ժամանակ ստացված բարձր կետայնության ավելի քան 8400 լուսանկարներ: Լուսանկարները հրապարակվել է Flickr-ում Project Apollo Archive էջում:
The Verge-ի հաղորդմամբ՝ կադրերն արվել են Hasselblad տեսախցիկով NASA-ի «Ապոլլոն» ծրագրի շրջանակներում: Նշվում է, որ լուսանկարները հրապարակել է Քիփ Թիգը, որը դրանք հավաքել է 15 տարի:
Պարբերականը ենթադրում է, որ այդ արխիվը դեռ կհամալրվի, քանի որ այնտեղ բացակայում են «Ապոլլոնի» 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 13-րդ առաքելությունների լուսանկարները:
«Ապոլլոն» ծրագիրն ընդունվել է 1961թ. Լուսնի վրա առաջին կառավարվող վայրէջքի իրականացման նպատակով:
















































