ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգի բնակչուհին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման 2014թ. որդու մահվան համար: Այդպիսի որոշում է կայացրել տեղի դատավոր Գերի Լին՝ 36 ամյա Ջեսիկա Ջենսենին մեղավոր հայտարարելով «ծնողական պարտականություններն անտեսելու, երեխայի հանդեպ հոգատարության բացակայության և նրա մահվան համար»՝ հայտնում է segodnya.ua-ը:
Ինչպես պարզվել է, Ջեսիկայի 13-ամյա որդին՝ Էյդեն Բոսինգեմը մինչ մահը կշռել է 9,5 կգ: Նա տառապում էր հորմոնալ խախտումներից, ինչը ազդել է հիպոֆիզի գործառույթի վրա: Սննդի ընդունումը նրա մոտ փսխումներ էր առաջացնում: Սովը հանգեցրել է ծայրահեղ հյուծման: Չնայած դրան, մայրը մի քանի տարիների ընթացքում նրան ցույց չի տվել բժիշկներին:









































