Թուրինի «Յուվենտուս»-ի և Իտալիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն հայտարարել է, որ մտադիր է մարզչական կարիերա սկսել:
«Եթե երեք տարի առաջ հարցնեիք մարզչական գործունեություն սկսելու մասին, բացասական պատասխան կտայի: Բայց այժմ որոշակի փորձ եմ ձեռք բերել: Չնայած ինձ դեռ ժամանակ է պետք՝ վերջնական որոշում կայացնելու համար:
Ինչ վերաբերում է «Սելթիկ»-ին, ապա մի քանի մրցաշրջանների ընթացքում մենք բանակցություններ ենք վարել անգամ մոտ էինք համաձայնության հասնելուն, բայց վերջում այլ տարբերակներ նախընտրեցինք: Սակայն պետք է խոստովանեմ, որ կցանկանայի խաղալ Շոտլանդիայի առաջնությունում, քանի որ այնտեղ ֆանտաստիկ երկրպագուներ են»,- Goal-ը մեջբերում է Դել Պիերոյի խոսքերը:









































