Աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցի մշակողները տեղյակ են սոցիալական ցանցում տարածվող համակարգչային վիրուսի մասին և աշխատում են այդ խնդրի լուծման ուղղությամբ: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը:
«Գիտենք և փորձում ենք հաղթահարել»,- նշվում է Facebook-ի հաղորդագրության մեջ:
Սոցիալական ցանցում տարածվող վիրուսը հաղորդագրություններ է հրապարակում՝ օգտատերերի անունից վնասաբեր հղումներով: Հաղորդագրության մեջ նշվում են օգտատիրոջ ընկերները, ինչը նպաստում է դրա տարածմանը: Եթե սոցիալական ցանցի այլ մասնակիցները անցնում են հղումի վրայով, ապա նրանց համակարգիչները ևս վարակվում են:
Նմանատիպ դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս, որքան հնարավոր է, արագ հեռացնել վնասակար հղումով հաղորդագրությունը, տեղեկացնել ընկերներին, ստուգել համակարգչում վիրուսների առկայությունը:









































