Ինչպես ասում են՝ վատ օրինակը վարակիչ է: Վերջին շրջանում «բարի ավանդույթ» է դարձել չաղ-ուրախ-բախտավոր համագումարներ անցկացնելը, ինչն էլ «մկանների ցուցադրության» հերթական ակցիայի է վերածվում կուսակցությունների համար:
«Հրապարակը» գրում է, որ ապրիլի 13-ին նորաստեղծ ՀԱԿ կուսակցության համագումարը ևս, ինչպես իշխող ՀՀԿ-ինը, ՕԵԿ-ինն ու այլընտրանքային ԲՀԿ-ինը, տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ նախկին Մելիք-Ադամյանի դահլիճի փոխարեն:
Ի դեպ, ՄՀՀ փոքր դահլիճը բավականին թանկ հաճույք է՝ հինգ միլիոն դրամ: ՀՀՇ նախկին նախագահ Արամ Մանուկյանին հարցրին՝ որպես նորաստեղծ կուսակցություն, դժվարություն չունե՞ք վճարելու, թանկ չէ՞: Վերջինս ասաց՝ «հարցը կոռեկտ չէ»: Իսկ թե ովքեր են ներկա լինելու համագումարին, ասաց, որ դեռ չեն որոշել, այս երկու օրը կորոշեն:










































