Գվատեմալայում սողանքի հետևանքով մահացել է առնվազն 26 մարդ: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի փրկարարական ծառայություններին: Ողբերգության արդյունքում առնվազն 600 մարդ համարվում է անհետ կորած:
Փրկարարները շարունակում են հողի տակից դուրս բերել զոհերի մարմինները, ողջ մնացածների որոնումները ևս չեն ընդհատվում: Առայժմ հաջողվել է փրկել 36 մարդու:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սանտա Կատարինա Պինուլա գյուղում անձրևների հետևանքով փլուզվել է մի քանի տասնյակ մետր բարձրությամբ բլրի լանջը:












































