Վաղարշապատի կենտրոնական հիվանդանոցից 2015 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19:30-ին, ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ու գոտկային շրջանի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1994 թվականին ծնված Խ.Գաբրիելյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ Խ.Գաբրիելյանը մարմնական վնասվածքներն ստացել է Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասի և Արմավիր-Երևան ավտոճանապարհի միջանկյալ հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքերի փորձանմուշներ, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը:
Քննություն է տարվում` պարզելու համար դանակահարության հանգամանքները։









































