Նախկինում աշխարհի երրորդ ռակետ հայկական ծագումով արգենտինացի թենիսիստ Դավիդ Նալբանդյանը չի բացառել, որ Ֆրանսիայի ընտրանու դեմ քառորդ եզրափակիչի խաղն իր համար կարող է վերջինը լինել Դևիսի գավաթի խաղարկության շրջանակներում:
«Ոչինչ ասել չեմ կարող, քանի որ թենիսիստի կարիերան անկանխատեսելի է: Երբ վնասվածք ստացա Ռումինիայի հավաքականի դեմ հանդիպմանը, բոլորը կարծում էին, թե այլևս հանդես չեմ գա Դևիսի գավաթի խաղարկության շրջանակներում: Ես չեմ նախատեսում ավարտել ելույթներս հավաքականի կազմում: Չգիտեմ, թե ինչ կլինի հետո:
Ֆրանսիայի ընտրանու դեմ մրցակցությունը շատ բարդ կլինի մեզ համար: Պետք է ցուցադրենք մեր բոլոր հնարավորությունները»,- Նալբանդյանին մեջբերում է AS-ը:







































