Կատալոնական «Բարսելոնա»-ի և Չիլիի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Կլաուդիո Բրավոն ապաքինվել է վնասվածքից, տեղեկացնում է barcastuff-ը:
Ըստ աղբյուրի՝ չիլիացի դարպասապահը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի «Սևիլյա»-ի դեմ հանդիպմանը:
Նշվում է, որ «կապտանռնագույններ»-ի մարզչական շտաբն իր վերջնական որոշումը կկայացնի բժիշկների հետ խորհրդատվությունից հետո:







































