Հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնը հաստատել է, որ երգչուհի Լեդի Գագան դարձել է իր երեխայի կնքամայրը. «Ես նրան (Լեդի Գագային.- 1in.am) սիրում եմ: Ոմանք կարծում են, որ դա խելագար միտք է: Սակայն այդ մարդիկ չեն ճանաչում նրան: Իսկ մենք ճանաչում ենք», ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Էլթոն Ջոնը:
«Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ սըր Էլթոն Ջոնը և նրա զուգընկեր Դևիդ Ֆերնիշը երեխա են ունեցել սուրոգատ մոր օգնությամբ: Երեխայի անունն էլ դրել են Զաքարի Ջեքսոն Լևոն Ֆերնիշ-Ջոն (Zachary Jackson Levon Furnish-John):









































