Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմում ստեղծված իրավիճակի մասին։
«Կարիերայիս վատագույն շրջանն է։ Ցանկանում եմ, որ այն ավարտվի արդեն վաղը։ Բայց սա ֆանտաստիկ փորձ է։ Սա այն է, ինչն օգնում է դառնալ ավելի լավը։
Սարսափելի արդյունքներ են։ Երբեք այսքան չեմ պարտվել։ Դա փաստ է։ Խոսում ենք սխալների մասին, քանի որ փորձում ենք չկրկնել դրանք։ Սա սովորական մարզչական աշխատանք է։
Եթե սխալվում ենք առաջիկ խաղակեսում, այդ մասին խոսում ենք ընդմիջմանը, եթե երկրորդ կեսում՝ խաղից հետո։ Ես մարզիչ եմ, ում թիմում չկան փափկասուն կանայք, որոնց չի կարելի քննադատել»,- հայտարարել է Մոուրինյոն։


































