Հունաստան ժամանող ներգաղթյալների թիվն այս շաբաթ նվազել է եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Այս մասին հայտում է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Սառը և քամոտ եղանակը, որը դիտվում է ներկայում, ծովային ուղևորությունը Թուրքիայից Հունաստան դարձրել է էլ ավելի վտանգավոր։ Չորեքշաբթի 4 փրկարարական գործողություն է անցկացվել Լեսբոս կղզում, որի արդյունքում փրկվել է 283 մարդ»,- ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ եղանակային ցանկացած բարելավում կարող է միգրացիոն հերթական ալիք բերել։
Հունաստանի միգրացիոն քաղաքականության հարցերով նախարար Յոհանիս Մուզալասը հայտարարել է, որ ձմռան գալուստը կդանդաղեցնի փախստականների հոսքը և թույլ կտա կազմակերպել սեփական ռեսուրսները։









































