Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարն Իսպանիայի քաղաքացիություն կստանա։ Այս մասին տեղեկացնում է Sport.es պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մինչև տարեվերջ բրազիլացին իսպանական անձնագիր կստանա։ Ըստ Իսպանիայի և Բրազիլիայի միջև համաձայնության՝ հարավամերիկյան պետության քաղաքացին Իսպանիայում 2․5 տարի մշտական բնակություն հաստատելուց հետո կարող է դառնալ այդ երկրի քաղաքացի։
Դրանից հետո «Բարսելոնա»-ն հնարավորություն կստանա ձեռք բերել ևս մեկ խաղացողի, ով չի համարվում Եվրամիության երկրների քաղաքացի։








































