ՖԻՖԱ-ն հրապարակել է 2016թ․ «Ոսկե գնդակ»-ի 59 հավակնորդների ցանկը։ Ցանկում ամենաշատ՝ 7-ական ֆուտբոլիստ ունեն Մադրիդի «Ռեալ»-ն ու կատալոնական «Բարսելոնա»-ն։
ՖԻՖԱ-ի հանձնաժողովը 59 հավակնորդից կառանձնացնի 23 խաղացողի, որից հետո ազգային հավաքականների գլխավոր մարզիչներըն ու ավագները, լրագրողները կքվեարկեն լավագույնի կոչման համար։
59 հավակնորդների ցանկը հետևյալն է՝
Ավստրիա – Դավիդ Ալաբա՝ «Բավարիա»
Բելգիա – Տիբո Կուրտուա, Էդեն Ազար՝ երկուսն էլ «Չելսի», Քևին դե Բրյուինե՝ «Մանչեսթեր Սիթի»
Բրազիլիա – Ֆելիպե Կոուտինյո՝ «Լիվերպուլ», Վիլիան՝ «Չելսի», Նեյմար՝ «Բարսելոնա»
Չիլի – Կլաուդիո Բրավո՝ «Բարսելոնա», Գարի Մեդել՝ «Ինտեր», Ալեքսիս Սանչես՝ «Արսենալ», Վարգաս՝ «Հոֆենհայմ», Արտուրո Վիդալ՝ «Բավարիա»
Կոլումբիա – Կարլոս Բակկա՝ «Միլան», Ջեքսոն Մարտինես՝ «Ատլետիկո», Դավիդ Օսպինա՝ «Արսենալ», Խամես Ռոդրիգես՝ «Ռեալ»
Հս․ Կորեա – Հյոն Մին Սոն («Տոտենհեմ»)
Կոտ՛դ Իվուար – Վիլֆրիդ Բոնի, Յայա Տուրե՝ երկուսն էլ «Մանչեսթեր Սիթի»
Խորվաթիա – Լուկա Մոդրիչ՝ «Ռեալ», Իվան Ռակիտիչ՝ «Բարսելոնա»
Ֆրանսիա – Կարիմ Բենզեմա՝ «Ռեալ», Անտուան Գրիզման՝ «Ատլետիկո», Ալեքսանդր Լակասետ՝ «Լիոն», Պոլ Պոգբա՝ «Յուվենտուս»
Ուելս – Գարեթ Բեյլ՝ «Ռեալ»
Գերմանիա – Տոնի Կրոս՝ «Ռեալ», Մանուել Նոյեր՝ «Բավարիա»
Գանա – Ատսու՝ «Բորնմութ», Անդրե Այու՝ «Սուոնսի»
Ճապոնիա – Սինձի Օկաձակի՝ «Լեսթեր»
Անգլիա – Հարի Քեյն՝ «Տոտենհեմ», Ուեյն Ռունի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»
Իտալիա – Ջորջիո Կիելինի՝ «Յուվենտուս», Անդրեա Պիրլո՝ «Նյու-Յորք Սիթի»
Մեքսիկա – Ջիովանի դոս Սանթո՝ «Լոս-Անջելես Գելեքսի», Գուարդադո՝ ՊՍՎ
Հոլանդիա – Մեմֆիս Դեպայ՝ «Մանչեսթեր Յունայթեդ», Արիեն Ռոբեն՝ «Բավարիա»
Պերու – Գերերո («Ֆլամենգո»)
Լեհաստան – Ռոբերտ Լևանդովսկի՝ «Բավարիա»
Պորտուգալիա – Քրիշտիանու Ռոնալդու՝ «Ռեալ»
Իսպանիա – Դիեգո Կոստա՝ «Չելսի», Դավիդ դե Խեա՝ «Մանչեսթեր Յունայթեդ», Անդրես Ինյեստա՝ «Բարսելոնա», Ալվարո Մորատա՝ «Յուվենտուս», Սերխիո Ռամոս՝ «Ռեալ»
Շվեդիա – Զլատան Իբրահիմովիչ՝ ՊՍԺ
Ուրուգվայ – Էդինսոն Կավանի՝ ՊՍԺ, Լուիս Սուարես՝ «Բարսելոնա», Սանչես՝ «Ռիվեր Փլեյթ»
Արգենտինա – Լիոնել Մեսսի` «Բարսելոնա», Անխել դի Մարիա՝ ՊՍԺ, Սերխիո Ագուերո՝ «Մանչեսթեր Սիթի»








































