Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Թալիբան» շարժման ջոկատները գրավել են վերջին երկու օրում Աֆղանստանի հյուսիսում գտնվող չորրորդ շրջանը։ Այդ մասին հայտնել է երկրի ՆԳՆ-ն։
Ծայրահեղականներն այժմ իրենց վերահսկողությունը հաստատել են Բադախշան նահանգի Վարդուժ օկրուգի վրա։ Ոստիկանության տվյալներով՝ անվտանգության ուժերի ստորաբաժանումները հարկադրված են թողնել իրենց դիրքերն ու նահանջել հարևան շրջան։ Նման որոշում ընդունվել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի գրանցումից խուսափելու համար։ Բախման հետևանքով զոհվել է մոտ 20 թալիբ, զինծառայողների շրջանում կորուստների մասին ոչինչ չի հաղորդվել։









































