Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի հնէաբանները պնդում են, որ դինոզավրերին սպանել է կրկնակի հարվածը։ Խոսքը Մեքսիկական ծոցում հսկա երկնաքերի ընկնելու մասին է, որին հաջորդել են Հնդկաստանում հրաբխային հզորագույն ժայթքումները։ Գիտնականներն իրենց հիպոթեզի մասին հայտնել են Science ամսագրում։
Հետազոտողներն աշխատել են Դեկանի սարահարթում, ուր գրանցվել է Երկրի պատմության մեջ ամենահզոր հրաբխային ժայթքումներից մեկը։ Այդ սեյսմիկ գործողություններն ակնթարթորեն մթնոլորտ են նետել վտանգավոր նյութեր, ինչը սկիզբ է առել երկնաքարի ընկնելուց 250.000 տարի առաջ։ Ժայթքումների հետևանքով դուրս է նետվել մեկուկես միլիոն խորանարդ մետր լավա։
Մի շարք գիտնականներ կարծում են, որ դինոզավրերին սպանել են թունավոր արտանետումները և հրաբխային փոշին, որոնք Երկրից ծածկել են արևի լույսը, իսկ մյուսները կարծում են, որ աստղակերպի հարվածն ունեցել է ավելի կործանարար հետևանքներ։




































