Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, ապրիլի 21-ին Ստամբուլում գտնվող Աթաթուրքի անվան օդանավակայանում ռեկորդային ցուցանիշ է գրանցվել: Այդ օրը տեղի է ունեցել 946 թռիչք և վայրէջք, որոնցում ներգրավված է եղել 98.203 մարդ:
Այս օդանավակայանում նախկին ռեկորդը գրանցվել էր 2010 թվականին` 932 թռիչք-վայրէջք, իսկ դրանից առաջ` 2008 թվականին (929 թռիչք):
Հիշեցնենք, որ Ստամբուլի օդանավակայանը միջազգային թռիչքների համար բացվել է 1953 թվականին, իսկ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի պատվին է վերանվանվել 1980 թվականին: Այն գտնվում է Ստամբուլի կենտրոնից 24 կիլոմետր հեռավորության վրա:
2009 թվականին ուղևորների շրջանառության ցուցանիշով այդ օդանավակայանը Եվրոպայում զբաղեցրել է 9-րդ տեղը: