Thursday, 18 06 2026
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում

Աղվան Հովսեփյանին ու Գևորգ Կոստանյանին հաջողվեց ողջ իրավապահ համակարգը ծառայեցնել Լիսկայի շահերին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, ազատ էր արձակվելու, «Ժողովուրդը» դեռ մեկ ամիս առաջ էր գրել. քաղաքական որոշումն այդ ժամանակ էր կայացվել: Սակայն երեկ տեղի ունեցածը սպասվածից ավել խայտառակություն էր: ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ հայտարարությամբ «ավետեց» Տիգրան Խաչատրյանին ոչ միայն ազատ արձակելու, այլ նաև նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Հիմնավորումն այն էր, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերել այն մասին, որ տուժող Հարություն Զաքարյանի մեկ աչքի տեսողության կորուստի պատճառ դարձած հարվածը Տիգրան Խաչատրյանը չի հասցրել: Ոմն Յուրի Մանուչարյանը ցուցմունք է տվել՝ հայտնելով, թե ինքն է Հարություն Զաքարյանի աչքին հարվածել: Իսկ տուժողն ասել է, թե չի հիշում՝ կոնկրետ ով է հարվածել: Ահա և վերջ. Յուրին «իր վրա վերցրեց» հանցանքը, ուստի ՀՀ ՔԿ ղեկավար Աղվան Հովսեփյանը և ՀՀ ԳԴ Գևորգ Կոստանյանը կարող են հանգիստ շունչ քաշել: Նրանց հաջողվեց ողջ իրավապահ համակարգը ծառայեցնել Լիսկայի շահերին:

Եվ ամենևին կարևոր չէ, որ հենց Տիգրան Խաչատրյանն է վեճ հրահրել Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների հետ, նրանց կանչել է Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածք, իր բանդայի մի քանի տասնյակ անդամների հետ դաժան ծեծի ենթարկել՝ նրան կուրացնելով: Գլխավորն այն է, որ Սյունիքի բդեշխի որդին «անմեղ» է, քանի որ Հարություն Զաքարյանը հենց նրա հարվածից չի կուրացել: Պատկերացնո՞ւմ եք՝ այսպիսի անհեթեթ իրավաբանական հիմնավորման տակ ստորագրել են Աղվան Հովսեփյանի ենթակա քննիչները ու Գևորգ Կոստանյանի ենթակաները:

Բնականաբար, նրանք մասնավոր զրույցների ժամանակ կարդարանան, թե Սերժ Սարգսյանն է հրահանգել նման կերպ վարվել, բայց ի՞նչ կապ ունի՝ բանավոր ով, ինչ է հրահանգել: Այս խայտառակության տակ դրված է նշված կոնկրետ մարդկանց ստորագրություններ, ովքեր ուղղակի անարգում են արդարադատությունը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում