Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Պաղեստինի իշխանությունների հետ անհապաղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին: Այս մասին հաղորդում է France 24-ը:
«Ես պատրաստ եմ Պաղեստինի հետ անհապաղ վերսկսելու խաղաղ բանակցություններն առանց որևէ նախապայմանի»,- նշել է Նեթանյահուն:
Նախօրեին Նեթանյահուն հայտնել էր նման պատրաստակամության մասին, սակայն նշել, որ «այն փաստը, որ ինքնավարության ղեկավարը հրաժարվում է մերժել այդ առաջարկությունը, լավագույն ապացույցն է այն բանի, որ այդ մարդը պատարստ չէ խաղաղ կարգավորման»:










































