Իսրայելը կշարունակի գործել Սիրիայում` պատասխանելով նրա տարածքից հարձակումներին և խոչընդոտելով իր թշնամիներին զենքի մատակարարումները, ներառյալ՝ լիբանակական «Հըզբոլլահ» շարժմանը: Այս մասին ՄԱԿ-ում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է RIA Novosti-ն:
«Իսրայելը նաև հետայսու կարձագանքի ցանկացած հարձակման, որպեսզի կանխարգելի «Հըզբոլլահ»-ին զենքի մատակարարումը Սիրիայի տարածքից կամ դրա միջոցով»,- հայտարարել է Նեթանյահուն:
Նեթանյահուն Իրանին մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, իսլամական հեղափոխության կորպուսի մարտիկներին, գեներալ-խորհրդականներին և Աֆղանստանից ու Պակիստանից «հազարավոր» շիա կամավորներին զենքի մատակարարման մեջ:









































