Ֆրանսիական «Մոնակո»-ի կիսապաշտպան Ժերեմի Տուլալանը հայտարարել է, որ իրեն չի զարմացրել իր նախկին թիմակցի՝ Անտոնի Մարտիալի առաջխաղացումը, հաղորդում է Sky Sports-ը:
«Ոչ, դա մեզ համար անակնկալ չէր: Անտոնին որակյալ ֆուտբոլիստ է: Նա լավն է և սիրում է հասնել իր նպատակին:
Անկեղծ լինենք՝ Մարտիալին դժվար էր հրաժարվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջարկից: Ուրախ եմ նրա համար»,- հայտարարել է Տուլալանը:








































