Thursday, 02 07 2026
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Կապիտալի մեծ շարժեր՝ Հայաստանում

Հայաստանի էլցանցերի վաճառքը վերջին շրջանում հերթական խոշոր տնտեսական իրադարձությունն է Հայաստանում կամ, այսպես ասած, տնտեսական բնույթի, շրջանակի իրադարձությունը: Թվարկենք մի քանիսը՝ «Քարֆուրի» մուտք Հայաստան, Որոտանի ՀԷԿ-երի կասկադի մասնավորեցում ամերիկյան «Գլոբալ կոնտուր» ընկերությանը, «Յուքոմ» հայկական ընկերության և «Օրանժ Արմենիայի» միջև գործարք՝ «Յուքոմը» գնում է «Օրանժ Արմենիան», և ահա Էլցանցերի ու Հրազդանի ՊՇԷԿ-ի վաճառք:

Առանձին-առանձին եթե դիտարկենք այս բոլոր իրադարձությունները, ապա, իհարկե, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կարող են լինել բազմաթիվ տարաբնույթ հարցեր, կասկածներ, մտահոգություններ, նաև հեռանկարներ և այլն: Սակայն ընդհանուր կոնտեքստում արձանագրում են, որ տեղի են ունեցել մի քանի խոշոր տնտեսական իրադարձություններ, որոնք վկայում են Հայաստանի տնտեսական դաշտում կապիտալի խոշոր շարժերի մասին: Իսկ Հայաստանում կապիտալն ու քաղաքականությունը միմյանց չափազանց սերտ, իսկ շատ դեպքերում նաև՝ ուղիղ են կապված:

Եվ ըստ այդմ, եթե խոսքը գնում է կապիտալի խոշոր շարժերի մասին, կնշանակի, որ դա իր հետ վաղ թե ուշ կբերի նաև համարժեք և համապատասխան քաղաքական շարժեր, կամ միգուցե քաղաքական շարժերն են տեղի ունեցել ավելի վաղ և պարզապես առայժմ դրսևորվել են զուտ տնտեսական մասով: Եվ եթե սրան ավելացնենք նաև այն տեղեկությունները, որ ստացվում են մի շարք ՀՀԿ-ական տարբեր տրամաչափի գործիչների սնանկացման մասին, ապա ակնհայտ է դառնում, որ տեղի է ունենում Հայաստանի տնտեսական քարտեզի միգուցե դանդաղ, սակայն բավական խորքային վերանայում, փոխվում են հայաստանյան տնտեսական սահմանները, ինչն էլ, բնականաբար, իր ազդեցությունը կթողնի իշխանական քարտեզի վրա:

Ըստ որում, ակնհայտ է, որ այս գործընթացները զուտ ներհայաստանյան չեն, քանի որ կապիտալի շարժերում ներգրավված են արտաքին ներդրողներ, և եթե, օրինակ, «Օրանժը» և Էլցանցերը հեռացել են, ապա «Գլոբալ կոնտուրն» ու «Քարֆուրը» եկել են Հայաստան:

Թե ինչպիսի տրամաբանությամբ կարող են լինել առաջիկա տնտեսական երթևեկները՝ ներս, թե դուրս, կանխագուշակելը դժվար է: Սակայն դրանք անշուշտ ներսում որոշակի պատկեր կփոխեն և գուցե նաև փոխեն տնտեսության բնույթը որոշակիորեն: Այս տեսանկյունից սնանկացման գործընթացներն էլ հետաքրքրական են և հուշում են որոշակի ֆիլտրացիայի գործընթացի հավանականության մասին, այսպես ասած՝ հակաբակտերիալ միջոցառումների, որ ստիպված են կատարել իշխանությունները ճգնաժամային, արտաքին մարտահրավերների ռիսկային ազդեցությունների ենթակա տնտեսությունը պահելու համար:

Ինչպիսին կարող է լինել այս շարժերի քաղաքական և տնտեսական էֆեկտը հանրային արդյունքի իմաստով՝ շատ դժվար է կանխատեսել հեռանկարի համար, սակայն մոտ ապագայի տեսանկյունից էֆեկտի զրոյականությունը կասկած չի առաջացնում: Վերադասավորվում է ըստ էության նույն համակարգը, սակայն չեն երևում խաղի կանոնների փոփոխության, այսպես ասած՝ կանոնների հանրայնացման դրսևորումներ: Այսինքն՝ հասարակությունը շարունակում է դուրս մնալ խաղից, ինչը նշանակում է անմասն լինել նաև խաղի որևէ արդյունքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում