«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի վրայից հանվել են փողերի լվացման վերաբերյալ բոլոր մեղադրանքները: Այդ մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մեքսիկայի թմրավաճառներն օգտագործել են Մեսսիի և նրա ընկերների 2012 և 2013 թվականներին կազմակերպած բարեգործական խաղերը՝ փողեր լվանալու համար:
Տեղեկությունների համաձայն՝ դատախազը հրաժարվել է մեղադրանքներ ներկայացնել, քանի որ ապացույցներ չի ունեցել:








































