Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի նահանգի Սիլվան շրջանում սպանվել է երկու զինծառայող։ Առկա տեղեկությունների համաձայն՝ զինծառայողները հարձակման են ենթարկվել առավոտյան ժամերին՝ իրենց տներից դուրս գալուց հետո։
26-ամյա Թոլգա Թոփչուօղլուն և 31-ամյա Սինան Ուչանը զինված հարձակման են ենթարկվել դեռևս անհայտ անձանց կողմից և սպանվել։ Միջադեպից հետո դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը և սկսել է հարձակում գործածների փնտրտուքը։ Անցկացվում է հետաքննություն։








































