ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է բյուջետային օրենք, որը երկարաձգում է դաշնային կառավարության ֆինանսավորումը մինչև 2015-ի դեկտեմբերի 11-ը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ինչպես նշում է Սպիտակ տունը, այդպիսով կանխարգելվել է, այսպես կոչված, «շաթ դաունը» և դաշնային կառավարության աշխատանքի արգելափակումը:
Մինչև դեկտեմբերի 11-ը ամերիկյան վարչակազմն ու կոնգրեսը պետք է համաձայնեցնեն 2016-ի երկրի բյուջեի նախագիծը՝ կառավարության աշխատանքի նոր սպառնալիքից խուսափելու համար:




































