Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթի ժամանակ նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին անհրաժեշտ է հեռացնել քաղաքականությունից, հայտնում է TASS-ը:
«Ահաբեկչությունը չունի ոչ մի արդարացում և դրա դեմ հարկավոր է վճռականորեն պայքարել: ԴԱԻՇ-ը, դա Սիրիայի ճգնաժամի արդյունքն է: Սակայն, մենք երբեք հաջողության չենք հասնի այդ խմբավորման դեմ պայքարում, քանի դեռ չի հեռացել Ասադը»,- ասել է նա:
Խոսելով ԴԱԻՇ-ի շարքերում արտասահմանցի վարձկանների մասին Դավութօղլուն ասել է. «Մենք արտաքսել ենք ԴԱԻՇ գնացող մոտ 2000 մարդ: Սակայն այդ սպառնալիքը վերջնականապես կվերանա, եթե մենք զբաղվենք միայն խնդրի աղբյուրով»,- ասել է նա:
Թուրքիայի վարչապետն ուշադրության է արժանացրել փախստականների հարցը, հայտնելով, որ Թուրքիան ընդունել է ավելի քան 2 միլիոն սիրիացի և մոտ 200 հազար իրաքցի: «Մենք մեծ ներդրում ունենք այդ ոլորտում, ծախսել ենք ավելի քան 8 միլիարդ դոլար, այն դեպքում, երբ միջազգային հանրության օգնությունը կազմել է 400 միլիոն: Մենք արդեն ասել ենք, որ սիրիացի փախստականներին հարկավոր է ապահովել Սիրիայի տարածքում անվտանգության գոտի ստեղծելով, որը պաշտպանված կլինի ավիահարվածներից և ահաբեկիչների գործողություններից»,- ասել է նա:











































