ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նախազգուշացվել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում հարվածներ է հասցնում ԴԱԻՇ-ի դիրքերին Իրաքին պաշտպանելու նպատակով: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը, հայտնում է RIA Novosti-ն:
«ԱՄՆ-ը հրապարակայնորեն տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ ԱՄՆ-ն ուժ է գործադրում Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ Իրաքի համատեղ ինքնապաշտպանության համար: Եվ ազգային ինքնապաշտպանությունը համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին»,- հայտարարել է Էռնեստը:









































