Մինչև 2016-ի վերջը նավթի համաշխարհային գները կպահպանվեն միջին մակարդակում 53 դոլար` մեկ բարելի դիմաց: Նման կանխատեսում է առկա Համաշխարհային բանկի զեկույցում` նվիրված Ռուսաստանի տնտեսությանը, գրում է Rօsbalt-ը:
Այսպիսով, կազմակերպությունը վերադարձել է ապրիլյան կանխատեսմանը` հուլիսին մինչև 57 դոլար մեկ բարելի դիմաց բարձրանալուց հետո:
Ըստ կանխատեսման` նավթի մեկ բարելը 2017-ին միջինում կարժենա 55 դոլար:
Այս կանխատեսումն արտացոլում է զարգացման իրական սցենարը: Վատատեսական տարբերակով` 2015-ին միջինում նավթի մեկ բարելը կարժենա 50 դոլար, 2016, 2017-ին` 40 դոլար: Լավատեսական տարբերակով` 2015-ին նավթի մեկ բարելը կարժենա 53 դոլար, 2016-ին` 58, 2017-ին` 67 դոլար:





































