Tuesday, 23 04 2024
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան

Լոռվա տղամարդիկ տաքերն անցկացնում են ռուսաստաններում, իսկ ձմեռը` ընտանիքի գրկում

Գյուղացին ավանդականից հրաժարվելու և նորը սովորելու խնդիր ունի: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը:


– Պարոն Քոչարյան, վերջին մի քանի շաբաթներին իշխանություններն իրենց հայացքը ուղղել են դեպի մարզեր ու գյուղեր: Դուք` որպես Լոռու մարզպետ, գյուղի համար ի՞նչ առաջնային խնդիրներ եք առանձնացրել, որոնք անհետաձգելի լուծում են պահանջում:


– Մեր մարզի առաջնահերթ խնդիրներն են սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները: Քառամյա ծրագրով գերակա ուղղություններ են ճանաչվել արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, հանքարդյունահանումը, արդյունաբերության ճյուղերից թեթև արդյունաբերությունը, կարի արտադրությունը, ինչպես նաև քիմիական համալիրի վերագործարկումը: Սա առաջնահերթ խնդիրներն են արդյունաբերության մասով: Հարկ եղած դեպքում կարող ենք նաև առանձին մանրամասների մասին խոսել: Ինչպես նկատում ենք, այսօր գյուղատնտեսությունը ոչ պակաս կարևոր առաջնահերթություն է դիտվում: Համայնքների մի զգալի մասը` 105-ը գյուղական համայնքներ են, 8-ը` միայն քաղաքային, և այդ 105 համայնքները, լինելով գյուղական համայնքները, զգալի դեր ունեն տնտեսության զարգացման տեսակարար կշռում: Հատկապես այն դեպքում, երբ մեր մարզը հիմնականում անասնապահական մարզ է: Ավելին` անասնապահությունը շատ ավելի զարգացած է: Հեռանկարները և ներուժը ավելի շատ է անասնապահության զարգացման մեջ:


– Եթե Ձեր թվարկած գերակա ուղղությունները գործնական տեսք ստանան, քանի՞ աշխատատեղի խնդիր կլուծվի: Ի դեպ, այսօր, Լոռու մարզում որքա՞ն գործազուրկ կա:


– Ընդհանուր առմամբ, այս բոլոր ծրագրերի իրականացման դեպքում առնվազն կլուծվի 1500 աշխատատեղի խնդիր: Ինչ վերաբերում է գործազուրկների թվին` զբաղվածության կենտրոններում հաշվառված են 11 հազարի կարգի գրանցված գործազուրկներ: Բայց սա միայն զբաղվածության կենտրոններում:


– Իսկ խոսքը ի՞նչ ժամկետների մասին է:


– Յուրաքանչյուրը իր ժամկետներն ունի: Օրինակ` Թեղուտի հանքավայրի շահագործումը ենթադրում է երկար ժամանակահատված: Վանաձոր «Քիմպրոմի» վերաշահագործումը ավելի կարճ ժամանակահատված` հավանաբար մինչև 2011թ.-ի ավարտը: «Արմանիսի» բազմամետաղ հանքավայրերի և կոմբինատի շահագործումը այս տարվա մայիս-հունիս


– Նախարարներն ու Ազգային ժողովի նախագահը քափուքրտինք մտած այցելում են գյուղեր, զրուցում գյուղացիների հետ, լսում նրանց բարձրացրած խնդիրները: Այդ բարձրացրած խնդիրների քանի՞ տոկոսն է ենթակա լուծման:


– Բոլոր այն խնդիրները, որոնք քննարկվեցին և բարձրացվեցին կոնկրետ գյուղնախարարի այցելության ժամանակ` երկարաժամկետ հատվածի համար են: Չի կարելի միանգամից ասել, որ այս խնդիրը միանգամից բարձրացվեց, ուրեմն այսօր լուծվելու են: Օրինակ` մարզի ռիսկային գոտիներում անպայման հակակարկտային կայաններ պետք է տեղադրվեն: Այս ծրագիրը միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է մինչև 2013-2014թթ.-ի համար, բայց այս տարի սկսում է: Նախատեսվում է 18-ի կարգի հակակարկտային կայան տեղադրել, բայց իհարկե այդ քանակությունը բավարար չէ: Շատ ավելին է պետք, հետևաբար ծրագիրը պետք է ունենա շարունակություն: Սա մի խնդիր է, որը մարզի գյուղատնտեսության համար կենսական նշանակություն ունի և մենք դրա համար մոտավորապես պատկերացնում ենք 4-5 տարի:


– Հատկապես այս տարի գյուղատնտեսությանը ընդգծված ուշադրություն են սկսել դարձնել, սակայն դա շատերին արժանահավատ չի թվում` նույնիսկ մեծ ցանկության դեպքում, քանի որ դա համընկավ նախընտրական շրջանի հետ, և մարդիկ մտավախություն ունեն, որ ընտրություններից հետո այդ ուշադրությունը կսառի:


– Ես այն կարծիքին եմ, որ հիմա ընտրությունների մասին վաղ է խոսել, որովհետև դեռ 1 տարի կա: Այս ուշադրությունը պայմանավորել նախընտրական գործընթացներով ճիշտ չէ: Աշխարհը կանգնած է պարենային ճգնաժամի առջև, և տնտեսական ճգնաժամը բավականին հարվածել է նաև գյուղատնտեսությանը, այդ իսկ պատճառով աշխարհի գրեթե բոլոր երկրներում պարենային անվտանգության խնդիրները համարվում են գերակա: Իսկ մեր կարգի երկրների համար, պայմանավորված նաև ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման տրամաբանությամբ, կառավարությունը այսօր գյուղատնտեսությունը համարում է գերակա ուղղություն: Դրանով պետք է պայմանավորել այս ակտիվ գործընթացները, ոչ թե նախընտրական շրջանով:


– Բայց տեսեք, գյուղի բնակիչները դժգոհում են, որ այդ հանդիպումների ընթացքում իրենց կոնկրետ ծրագրեր չեն ներկայացնում: Իսկ ծրագրերի բացակայության դեպքում ինչքան էլ ցանկանան` կովի կաթնատվությունը չի բարձրանա:


– Եթե յուրաքանչյուր գյուղացու համար առանձին ծրագիր չի մշակվում, ուրեմն դրանք կոնկրետ չե՞ն: Չէ՞ որ դրանք գյուղատնտեսության առանձին ճյուղերի, առանձին ուղղությունների , առանձին տարածաշրջանների համար են մշակվում: Եվ գյուղացիները այս բարեփոխումների արդյունքը իրենց վրա կզգան: Բայց այս բարեփոխումները 1-2 ամսվա համար չեն, դրանք երկարաժամկետ ժամանակաշրջանի համար են նախատեսվում: Եվ ասել, որ գյուղատնտեսության այս կամ այն ճյուղում թերահավատություն կա` իհակե, կա, որովհետև գյուղատնտեսության նկատմամբ եղել է կառավարության և պատասխանատուների ուշադրություն, բայց այնպիսին չի եղել, որը այս պահի դրությամբ է: Դա է պատճառը, որ շատերը մտածում են, որ սա էլ հերթական կլինի, բայց դուք ինքներդ տեսնում եք, որ այսպիսի լայնամասշտաբ ծրագրեր և բազմակողմանի հետաքրքրություն, ուշադրություն գյուղատնտեսության նկատմամբ երբևէ չէր եղել: Հատկապես վերջին 10 տարիներին:


– Սակայն մեր դիտարկումները ցույց են տալիս, որ գյուղացիներին հատկապես վիրավորում է այն հանգամանքը, որ իրենց բուն ցավը թողած` վարչապետը կով կթել է սովորեցնում:


– Ախր կով կթել չի սովորեցրել` աղավաղում են ամեն ինչ: Ես հասկանում եմ` դուք որտեղից եք գալիս, բայց պետք է ուշադիր լինել, թե ինչ ասաց վարչապետը: Վարչապետն ընդամենը ասաց, որ Համաշխարհային բանկի փորձագիտական կառույցները իրենց զեկույցի մեջ արձանագրել էին, որ փոքրիկ էլեմենտներ կան, որ անգամ  մեր գյուղատնտեսության մեջ իրենց ազդեցությունն են թողնում ընդհանուր անասնապահության, կաթնատվության, վերամշակման ենթակա գյուղմթերքի վրա: Եվ մի օրինակ բերեց, որը որ արձանագրված է եղել այդ զեկույցում, ոչ թե սովորեցնում էր: Գյուղացուն պետք չէ շատ բան սովորեցնել, գյուղացուն ավելի շատ պետք է աջակցել: Միաժամանակ, գյուղացին ավանդականից հրաժարվելու և նորը սովորելու խնդիր ունի:


– Իսկ մարզում արտագաղթն ի՞նչ վիճակում է և վիճակագրություն կա՞, թե մարզից քանի մարդ է արտագաղթի ճանապարհը բռնել:


– Լոռու մարզում, ճիշտն ասած, ընդգծված արտագաղթ չկա: Իհարկե, կան օտար-ամայի ճանապարհներին աշխատանք փնտրողներ, բայց հիմնականում դա պայմանավորված է սեզոնային աշխատանքի հետ: Մասնավորապես, նրանք մեկնում են ԱՊՀ երկրներ, Ռուսաստանի Դաշնություն: Բայց ևս մեկ անգամ նշեմ, որ դա սեզոնային բնույթ է կրում գարնանը գնում են, իսկ ձմռանը` վերադառնում:


– Լոռու մարզը շարունակում է մնալ ամենաքրեական մարզը, ավելին` թմրամիջոցների ամենամեծ շրջանառությունը այս մարզում է:


– Ո՞վ է այդպիսի բան ասել:


– Այդ մասին վկայում է վիճակագրությունը: Ըստ այդմ` թմրամիջոցների շրջանառությամբ Լոռու մարզը 3-րդ տեղում է:


– Վիճակագրությունը այդպիսին չէ, պարզապես, եթե հետևում եք լրատվամիջոցներին և դրանից եք հետևություն անում` դա այլ հիմնավորում ունի: Պարզապես Լոռու մարզում կատարված ցանկացած հանցագործություն իրավապահները վեր են հանում: Մենք չենք արգելում, որ այդ ամենը հրապարակվի: Հիմա լրատվության միջոցները մեր մասով ավելի ակտիվ են: Հետևաբար, երբ աղմկահարույց դեպքեր են լուսաբանվում, դա չի նշանակում, որ դեպքերը շատ են: Պետք է նկատի ունենանք նաև, որ Լոռին բնակչությամբ էլ շատ մեծ է, և եթե բնակչությունը շատ է, դեպքերն էլ շատ կլինեն: Ինչ վերաբերում է թմրամիջոցների շրջանառությանը` կարող եմ հավատացնել, որ անհանդուրժողական պայքար է տարվում թմրամիջոցներ տարածողների դեմ` թե՛ դատախազի, թե՛ ոստիկանապետի, թե՛ ազգային անվտանգության պետի կողմից: Իսկ նրանք շատ սկզբունքային մարդիկ են: Ես հասկանում եմ, որ այս հարցը շատ կենսական նշանակություն ունի մեր երկրի համար: Եվ ընդհանրապես հասարակության առողջացման հարցում սա շատ կարևոր հարց է, և մենք չենք կարող դրան մատների արանքով նայել: Միաժամանակ, ասել, որ 3-րդ հանրապետության տարիներին են առաջ եկել այս խնդիրները` դա էլ ճիշտ չի լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում