Կատալոնական «Բարսելոա»-ն առաջատար Լիոնել Մեսսին հայտնվել է հերթական ֆինանսական սկանդալի կենտրոնում։
Leo Messi Foundation անվամբ ընկերությունը եկամուտ է ունեցել ֆուտբոլիստի՝ 2012թ․ Պերուի մայրաքաղաք Լիմայում և 2013թ․ Չիկագոյում կազմակերպած բարեգործական խաղերից։
Ենթադրվում է, որ խարդախությունը կազմակերպվել է թմրանյութի բիզնեսով զբաղվող մեքսիկական խոշորագույն խմբավորմումներից մեկի կողմից։ Այս մասին գրում է El Mundo-ն։
Մեսսին և նրա բարեգործական ֆոնդը հայտարարել են, որ տեղյակ չեն ֆինանսական մեքենայություններից, որոնք կատարվել են խաղերի ժամանակ։







































