Ֆրանսիան կշարունակի ավիահարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերին Սիրիայում այնքան ժամանակ, ինչքան դա անհրաժեշտ կլինի` միաժամանակ գործելով լիովին ինքնուրույն, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, հայտնում է TASS-Ը:
«Սիրիայի հարցում Ֆրանսիայի քաղաքականությունը եռակի կարծր է: Մեր քաղաքականությունը Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին ռազմական հարված հասցնելն է` որտեղ պատրաստվում են մեր նկատմամբ ահաբեկչությունների»,- հայտարարել է նա, ելույթ ունենալով Ազգային ժողովում:
Ինչպես նշել է Վալսը, ներկայումս խոսքը վերաբերում է Ֆրանսիայի «օրինական ինքնապաշտպանության» իրավունքին, որը իսլամիստների մեջ տեսնում է սեփական ազգային անվտանգության սպառնալիքը:
«Հետախուզական թռիչքները նախորդել են հարվածներին, որոնք սկսվել են այս կիրակի, երբ մեր ինքնաթիռները հայտնաբերել և գրոհել են ԴԱԻՇ-ի մարզական ճամբարի վրա: Մենք դա կշարունակենք այնքան, ինչքան անհրաժեշտ կլինի»:









































