Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հրաժարվել է գլխավորել Մեքսիկայի հավաքականը։ Այդ մասին հայտարարել է Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գիլերմո Կանտուն։
«Մենք կապ ենք հաստատել նրա ներկայացուցչի հետ, ով ասաց, որ Կլոպը մտադիր չէ ընդհատել արձակուրդը։ Նա ասաց, որ այս պահին մեր համագործակցությունը հնարավոր չէ»,- նշել է Կանտուն։
Տեղեկություններ են շրջանառվում, որ գերմանացի մասնագետի ծառայություններով հետաքրքրվում են «Լիվերպուլ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն ու Մյունխենի «Բավարիա»-ն։





































