«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը գոլ է խփել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Բայեր»-ի դեմ խաղում՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:
Այդ գոլը եվրագավաթային խաղերում 31-րդն էր 27-ամյա ֆուտբոլիստի համար: Սուարեսն ամենաարդյունավետ ուրուգվայցի ռմբարկուն է եվրագավթներում:
Նա մեկ գոլ ավել է խփել ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիից, ով իր ակտիվում 30 գոլ է գրանցել:





































