Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՄԱԿ ԳԱ-ում ելույթ ունենալուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:
«Քանի որ Ֆրանսիան համանախագահող երկիր է այն կառույցում, որի նպատակն է գտնել այդ հակամարտության լուծումը, որն արդեն իսկ բազմաթիվ զոհերի է հանգեցրել պատերազմի ժամանակ ու դրանից հետո, ուստի մենք շահագրգիռ բոլոր կողմերին խնդրում ենք հետևել այն բանին, որպեսզի այլևս որևէ միջադեպ չգրանցվի սահմանին։ Մենք ջանքեր ենք գործադրում՝ մեր միջնորդությունը շարունակելու համար»,- ասել է նա։
Օլանդը՝ ընդգծելով, որ ոչ վաղ անցյալում այցելել է Հայաստան ու Ադրբեջան, որպես այցի հիմնական նպատակ նշել է կողմերին ուղղված կոչը՝ գտնելու Ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծում։










































