ԱՄՆ-ը հաստատում է, որ Ռուսաստանն արդեն սկսել է առաջին ավիահարվածները հասցնել Սիրիայում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։
Ինչպես գործակալությանը հայտնել է աղբյուրը՝ ԱՄՆ-ը տվյալներ ունի Սիրիայում ավիահարվածների մեկնարկի մասին։ Աղբյուրի տվյալներով՝ առաջին ավիահարվածները ռուսական ռազմաօդային ուժերը կարող են հասցրած լինել Հոմս քաղաքի մերձակայքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում Ռուսաստանից ռազմական օգնություն է խնդրել։




































