Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնական ավտոճանապարհներից մեկում ավտոբուսը կորցրել է կառավարումն ու ընկել 10 մ բարձրություն ունեցող էստակադայից: Զոհվել է 7 մարդ, ևս 10-ը՝ վիրավորվել են: Այս մասին հայտնում է The Washington Post-ը: Զոհերից 5-ը տղամարդիկ են, 2-ը՝ կանայք: Դեռևս հայտնի չէ, թե վթարի պահին ավտոբուսում որքան մարդ է եղել:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Ծանր վիրավորներին դեպքի վայրից տեղափոխել են ուղղաթիռներով:
Ականատեսների վկայություններով`պատահարից առաջ ավտոբուսում վեճ է ծագել վարորդի և տոմս չունեցող ուղևորի միջև: