«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին խոսել է իր և թիմի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հարաբերությունների սրման մասին, որը տեղի է ունեցել 2010 թվականին:
«Ես միակը չէի թիմում, ով չէր հասկանում Ֆերգյուսոնին: Չգիտեմ, թե ինչ էր կատարվել և ինչու: Պարզապես ասացի Ֆերգյուսոնին, որ եթե չի պատրաստվում ընդգրկել ինձ թիմի հիմնական կազմում, ապա ավելի լավ է հեռանամ:
Անմիջապես լուրեր շրջանառվեցին, թե ես հեռանում եմ «Յունայթեդ»-ից և խնդրել եմ վաճառքի հանել տրանսֆերս: Սակայն նման բան չէր եղել: Չնայած Ֆերգյուսոնի հետ բոլոր տարաձայնություններիս, նա 2004 թվականին «Յունայթեդ» տեղափոխությանս միակ պատճառն էր»,- BBC-ն մեջբերում է Ռունիի խոսքերը:
Հավելենք, որ Ֆերգյուսոնի հետ զրուցելուց հետո ֆուտբոլիստը 5-ամյա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ՝ հայտարարելով, թե ընդունել է իր կարիերայի լավագույն որոշումը:









































