Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն, ով աչքի է ընկել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի Զագրեբի «Դինամո»-ի դեմ խաղում, իր կարծիքն է հայտնել հանդիպման ընթացքի մասին:
«Մենք ճկուն էինք գործում հարձակման գծում և լավ էինք օգտագործում ազատ գոտիները: Դա կարևոր էր: Մրցակիցը պաշտպանվում էր 10 հոգով:
Արագ գոլերը ոգևորեցին մեզ: Կարող ենք գոհ լինել: Կարևորագույն երեք միավոր վաստակեցինք»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Գյոտցեի խոսքերը:


































