«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին «Կամպ Նոու» է ժամանել՝ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի «Բայեր»-ի դեմ հանդիպմանը հետևելու համար:
Ֆուտբոլիստը մարզադաշտ է եկել ձեռնափայտերի օգնությամբ:
Հիշեցնենք՝ Մեսսին վերականգնվում է «Լաս Պալմաս»-ի դեմ խաղում ստացած ծնկի վնասվածքից:









































