Շոտլանդիայի տարրական դպրոցներից մեկում մտցված մեկ կանոնի շնորհիվ երեխաներից ոչ ոք չի տառապում ճարպակալումից, հայտնում է The Sun-ը:
Շոտլանդիայի Ստերլինգ քաղաքի դպրոցում երեք տարի առաջ մտցվել է մի օրենք, ըստ որի երեխաներն ամեն օր պետք է վազեն կամ քայլեն մեկ մղոն (1․6 կմ): Հաշվի չառնելով եղանակային պայմանները, ուսուցիչները նրանց ամեն օր ուղարկում են վազելու, որպեսզի բարելավվի նրանց ֆիզիկական վիճակը և ավելի լավ կարողանան կենտրոնանալ դասարանում:
Այդ կանոնն ապացուցել է իր արդյունավետությունը, և փորձագետներն արդեն մտածում են մյուս դպրոցներում այն կիրառելու մասին:









































