Ջիմ Քերիի նախկին ընկերուհին` 28-ամյա Կատրին Ուայթը, ինքնասպանություն է գործել: Աղջկա մարմինը գտել են Լոս Անջելեսի նրա տանը, հայտնում է TMZ-ը:
Ինչպես հայտնել է աղբյուրը, ոստիկանությունը հայտնաբերել է հետմահու գրառումը, որտեղ նա նշում է Քերիի անունը և խոսում իրենց բաժանման մասին, ինչը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին:
53-ամյա Ջիմ Քերին և Կատրին Ուայթը հանդիպել են 2012 թվականին և բաժանվել մի քանի ամիս անց: Զույգը կրկին սկսել էր հանդիպել այս տարվա մայիսին:




































