Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարծում է, որ Սիրիային կայունություն վերադարձնելու միակ միջոցը ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական կազմակերպությունից և նախագահ Բաշար Ասադից ազատվելն է: Այս մասին նա հայտարարել է Նյու Յորքում` CBS հեռուստաալիքին, որտեղ նա գտնվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային մասնակցելու համար:
«Ես գիտեմ, որ որոշ մարդիկ կարծում են, թե ԴԱԻՇ-ն Ասադից ավելի վատն է, և չպետք է մենք պայմանավորվեինք ու միավորեինք ուժերը: Եթե նույնիսկ դուք կարծում եք, դա ճիշտ է, դա չի գործի»,- ասել է վարչապետը:
«Մենք երբեք անվտանգ Սիրիա չենք ունենա, քանի դեռ այդ երկուսն արմատախիլ չեն արվել»,- հավելել է նա:








































