Եվրոպական խորհրդարանի անդամ Խորդի Սեբաստիան վստահ է` Հայաստանի և ԼՂ դեմ Ադրբեջանի իրականացրած վերջին հարձակումները նպատակ ունեին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա խստորեն դատապարտել է միջազգային հանրության անգործությունն ադրբեջանակա ն կառավարության գործողությունները զսպելու հարցում: «Ես ամաչում եմ միջազգային հանրության պահվածքից: Այն ուշադրություն չի դարձնում և ուրիշ կողմ է նայում: Ցավալի է, բայց կարծում եմ, որ դա պայմանավորված է տնտեսական շահերով: Ադրբեջանը լուրջ ճնշում է գործում Եվրոպայի նկատմամբ` մասնավորապես կիրառելով իր էներգետիկ ռեսուրսները»,- նշել ԵԽ պատգամավորը:
Նա համոզմունք է հայտնել, որ Եվրոպան պետք է աջակցի խաղաղության և Կովկասում խաղաղ համակեցության հաստատմանը: «Հարձակումները նպատակ ունեին ապակայունացնել տարածաշրջանը: Ադրբեջանը դեմ է ժողովրդավարական կառավարություններին, քանի որ դրա առկայության պարագայում ավելի ակնհայտ կդառնան երկրի թերությունները: Ներկայում Ադրբեջանի կառավարությունը հոմանիշն է կաշառակերության, մարդու իրավունքների ոտնահարումների»,- եզրափակել է Խորդի Սեբաստիան` հավելելով, որ ադրջանական իշխանությունները փորձում են ամեն կերպ ճնշել ժողովրդավարությունը:










































