Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով ապաքինվում է վնասվածքից, այսօր մարզվել է ընդհանուր խմբի կազմում։
Մոսկովյան ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Յուրան, ինչպես և կիսապաշտպաններ Ռոմուլոն ու Կվինսի Պրոմեսը, մարզվել են սահմանափակումներով։ Անհատական ծրագրով մարզվել է կիսապաշտպան Ջանո Անանիձեն։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում կայացած Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի հետ կայացած խաղում (2:2) «Սպարտակ»-ի հարձակվող Զե Լուիշն ազդրի վնասվածք էր ստացել ու շարքից դուրս մնացել 1 ամսով։







































