ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին բելառուսական պատվիրակության կազմում է եղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի 11-ամյա որդի Նիկոլայը։ Նիստերի դահլիճում տղայի լուսանկարը տարածել է The Guardian-ի թղթակից Շոն Ուոքերը։
Լուսանկարում երևում է, որ Նիկոլայը նստած է պաշտոնական պատվիրակության համար նախատեսված տեղերից մեկում։
Բելառուսի առաջնորդի մամլո ծառայության տեղեկություններով՝ Լուկաշենկոն որդու հետ Նյու Յորք այցի ժամանակ եղել է նաև 9/11-ի ազգային հուշահամալիրում։







































