Thursday, 16 05 2024
Հայաստան է այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների իրացումից ստացել են շուրջ 2 մլրդ դրամ. գործն ուղարկվել է դատարան
ԵՄ և ԱՄՆ օրենսդիրները մեղադրում են Վրաստանի իշխանություններին
Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին. Պեկինի ակնկալիքը Փարիզից
17:53
«Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
17:50
Ամերիկյան ուժերը ժամանակավոր նավամատույց են տեղակայել Գազայի ափին
17:40
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին միջամտելու մեջ
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
«Կարմիր խաչը» այցելել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են

Օմբուդսմենը կոռուպցիոն ռիսկեր է բացահայտել գիտական աստիճանների շնորհման գործընթացում

ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) խախտել է պրոֆեսոր, տնտեսական գիտությունների թեկնածու Ամալյա Սարիբեկյանի իրավունքը:

Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, պրոֆեսոր Սարիբեկյանը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության մասնագիտական խորհրդում հրապարակային պաշտպանել է իր դոկտորական ատենախոսությունը, ինչի արդյունքում Խորհուրդը որոշել է նրան շնորհել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան և դիմել Բարձրագույն որակավորման հանձնաժողով՝ աշխատանքը հաստատելու և համապատասխան վկայագիր տալու համար: ԲՈՀ-ը, ելնելով փորձաքննության արդյունքից, աշխատանքն ուղարկել է կրկնական քննարկման: Ա յնուհետև Ամալյա Սարիբեկյանը 2-րդ անգամ տնտեսագիտության մասնագիտական խորհրդում պաշտպանում է նույն թեմայով իր ատենախոսությունը, և Մասնագիտական խորհուրդը նրան կրկին շնորհում է գիտական աստիճան և, ըստ ընթացակարգի, աշխատանքն ուղարկում ԲՈՀ: Սակայն ԲՈՀ-ը, այս անգամ ևս հիմք ընդունելով փորձագիտական եզրակացությունը, ընդհանրապես բեկանում է մասնագիտական խորհրդի որոշումը:

Օմբուդսմենի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ԲՈՀ-ն ատենախոսության կրկնական քննարկման և բեկանման որոշումները կայացնելիս հիմնվել է փորձաքննության արդյունքների վրա այն դեպքում, երբ չունի որևէ սահմանված կարգ գիտական աստիճանների շնորհման գործընթացում: Այսինքն, փորձաքննության ուղարկելու գործընթացում չկան իրավական հիմնավորումներ. մասնավորապես, քանի անգամ նույն աշխատանքը կարելի է տալ փորձագետի փորձաքննությանը, քանի անգամ կարելի է փոփոխել ատենախոսության վերաբերյալ դիտողությունների կազմը և բովանդակությունը, որ դեպքերու մ և ինչ պայմաններում կարելի է նախատեսել կրկնակի և ավել փորձաքննություն, ինչպես և ինչ սկզբունքով պետք է անցկացվեն կրկնակի և ավել փորձաքննությունները, ինչպես նաև հստակեցված չեն բեկանման ընթացակարգերը:

Հաշվի առնելով, որ վերոնշյալ գործընթացների կանոնակարգված չլինելու, իրավական որոշակիության բացակայության և ԲՈՀ-ի նախագահի կամայականության պայմաններում է ԲՈՀ-ը մերժել Ամալյա Սարիբեկյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի տրամադրումը` Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում:

Օմբուդսմենը Կրթության և գիտության նախարարությանն առաջարկել է կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված պաշտոնատար անձին և կանոնակարգել ոլորտում առկա բացթողումները, որպեսզի այսուհետ բացառվեն ԲՈՀ-ի հայեցողական որոշումները, քանի որ նման որոշումների ընդունումն իր մեջ ակնհայտորեն պարունակում է կոռուպցիոն ռիսկեր ու դրսևորումներ:

Ոլորտում առկա մտահոգիչ բացթողումներն ընդունվել են Կրթության և գիտության նախարարության կողմից, սակայն մինչ օրս դրանք շտկված չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում