ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բոլոր երկրներին կոչ է արել միավորվել խաղաղություն հաստատելու համար, հայտնում է gazeta.ru-ն:
«Անկախ մեր զինված ուժերի և տնտեսության հզորությունից, ԱՄՆ-ը չի կարող միայնակ լուծել ամբողջ մոլորակի խնդիրները: Իրաքում մենք դժվար դասեր քաղեցինք: Մեր զինվորականները և մեր փողերը չեն կարող մի այլ երկրում բարելավել պայմանները: Առանց ուրիշ երկրների օգնության մենք չենք հասնի հաջողության»,- հայտարարել է Օբաման:
«Ժամանակակից աշխարհում բռնապետությունները կայուն չեն, և այսօրվա բռնապետները դառնում են վաղվա հեղափոխության համար կայծեր»,- նշեց ԱՄՆ-ի նախագահը:









































