Ֆրանսիացի մարզիչ Պատրիկ Վիեիրան, ով ներկայումս աշխատում է «Մանչեսթեր Սիթի»-ի երկրորդ թիմում, կարող է գլխավորել անգլիական «Սանդերլենդ»-ը։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։
Վիեիրայի համար դա կարող է լինել առաջին փորձը գլխավոր մարզչի պաշտոնում։ 2011թ․ մարզական կարիերայի ավարտից անմիջապես հետո նա ընդգրկվել էր «Մանչեսթեր Սիթի»-ի մարզչական շտաբում։
«Սանդերլենդ»-ը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում հոլանդացի մասնագետ Դիկ Ադվոկատի գլխավորությամբ մեկնարկային 7 տուրում 2 միավոր է վաստակել։









































