Ֆրանսիա-նիդեռլանդական Unibail միությունը հրաժարվել է «Փարոս» երկնաքերի կառուցման գաղափարից: Այն պետք է կառուցվեր Փարիզի գործարար Լա Դեֆանս թաղամասում և պիտի լիներ Ֆրանսիայի ամենաբարձր աշտարակը (նախնական ծրագրով՝ 300 մ բարձրությամբ): Այս մասին հայտնում է Le Figaro-ն:
Դրա փոխարեն Լա Դեֆանսում կկառուցվի 2 երկնաքեր, որոնք արդեն անվանել են «Քույրեր»: Մի «քույրը «կլինի 200մ բարձրությամբ աշտարակ, որում գրասենյակներ կլինեն, երկրորդը՝ 100 մ բարձրությամբ, որտեղ կլինի 4-աստղանի հյուրանոց՝ 300 համարներով:
Երկու երկնաքերները 80-րդ մետրին կկապվեն եռահարկ հետիոտնային կամրջով, որտեղ կլինեն սպա սրահ, ռեստորան, կինոթատրոն և այգի:
«Քույրեր «նախագծով կզբաղվի ֆրանսիացի ճարտարապետ Քրիստիան դե Պորտզամպարկը: «Փարոս» նախագծի փակման պաշտոնական պատճառն այն կարգավորող ընկերության և Կուրբևուա կոմունայի ղեկավարության միջև տարաձայնությունն է հետիոտնային կամրջի վերաբերյալ, որը նախագծի իրագործման դեպքում պետք է քանդվեր:
Հաղորդվում է, որ «Քույրերը» կկառուցվեն մինչև 2021 թ.:









































