Հայտնի սպիտակ-ոսկեգույն-կապույտ-սև զգեստը, որը պայթեցրել է համացանցը, Հելոուինի կոստյում է դարձել, հայտնում է Metro-ն: Թերթը նշում է, որ Yandy-ի հագուստի տոնական տարբերակը ստացվել է ավելի կարճ և ավելի սեքսուալ: Այն կարելի է ձեռք բերել 46,95 դոլարով:
Հելոուինի զգեստը 2 մասի է «բաժանվել» (ինչպես ժամանակին համացանցն էր «բաժանվել»՝ վիճելով օրիգինալ զգեստի գույնի հարցում): 2015 թ. փետրվարին զգեստի հետ օպտիկական պատրանքն աշխարհը բաժանել էր տաբեր կարծիքների: Ոմանք պնդում էին, որ պարզ տեսնում են սև ժանյակներով մուգ կապույտ զգեստ, ոմանք՝ ոսկեգույն ժանյակներով սպիտակ զգեստ:










































